Լրահոս

01.11.2012 12:17


Սիրիական երկու փոքր քաղաք, որոնք գտնվում են ապստամբների շրջափակման մեջ, սակայն շարունակում են աջակցել Ասադին

Սիրիական երկու փոքր  քաղաք, որոնք գտնվում են ապստամբների շրջափակման մեջ, սակայն շարունակում են աջակցել Ասադին

Հալեպից 23 կմ հեռավորության վրա գտնվող Նեբուլա և Ալ-Զահրա քաղաքները գլխացավանք են դարձել ընդդիմադիր «Ազատ բանակի» համար։ Դեպի հյուսիս տանող մայրուղու երկայնքով տեղադրված այդ երկու քաղաքները լրջորեն խանգարում են ապստամբների ծրագրերին: Այստեղ մարդիկ սատարում են իշխանությանը, ինչը, մեղմ ասած, նրանց նյարդայնացնում է:

Քաղաքներում զինվորականներ չկան: Շուրջ 150 տեղացիներ պաշտպանում են իրենց քաղաքները: Դիմադրությունը կոտրելու բազում փորձեր են արվել: Այս ամբողջ ընթացքում սպանվել է 60, առևանգվել՝ 140 մարդ:

Նեբուլա քաղաքը համարվում էր առևտրի կենտրոն ամբողջ տարածաշրջանի համար: Քաղաքը կես տարի է, ինչ գտնվում է շրջափակման մեջ: Խանութներում չի մնացել սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ: Միակ աջակցությունը Հալեպից ստացվող հումանիտար օգնությունն է: Բանակը չունի ժամանակ և միջոցներ, որպեսզի վերահսկի երկու կառավարամետ քաղաքները, քանի որ բոլոր ուժերը կենտրոնացված են Հալեպի վրա:

Ամեն ամիս այստեղ քաղացից  երկու-երեք մարդ է մահանում, չկան էլեկտրականություն, գազ, դիզելային գեներատորների համար վառելիքը գրեթե վերջացրել է, իսկ լցակայանները փակ են:

Այս խորագրի վերջին նյութերը