Կառավարության որոշումը մինչև 9–շաբաթական հղիության արհեստական ընդհատման մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Ներկայացված նախագծով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն, և ամրագրվում են դրա տարատեսակները` վիրաբուժական և դեղորայքային` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատումների բժշկական գործելակարգերը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող չափանիշներին համահունչ: Կհստակեցվեն նաև հղիության արհեստական ընդհատման տարատեսակները և դրանց իրականացման ընթացակարգերը:
Ըստ նախագծի` հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով: Մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ: