Լրահոս

01.11.2012 12:04


Կառավարության որոշումը մինչև 9–շաբաթական հղիության արհեստական ընդհատման մասին

Կառավարության որոշումը մինչև 9–շաբաթական հղիության արհեստական ընդհատման մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Ներկայացված նախագծով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն, և ամրագրվում են դրա տարատեսակները` վիրաբուժական և դեղորայքային` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատումների բժշկական գործելակարգերը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող չափանիշներին համահունչ: Կհստակեցվեն նաև հղիության արհեստական ընդհատման տարատեսակները և դրանց իրականացման ընթացակարգերը:

Ըստ նախագծի` հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով: Մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը