Լրահոս

01.11.2012 11:34


Բախվել են մեքենաներ

Բախվել են մեքենաներ

Հոկտեմբերի 31-ին` ժամը 07:44-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոճանա­պարհի 53-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ  է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՍ 094 պ/հ  և «Ֆոլքսվագեն» մակ­նի­շի 23 ՍՏ 556 պ/հ ավտոմեքենաները, և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդին:

Պատահարի հետևանքով տուժածներ` 1990թ. ծնված Նարեկ Հովսեփյանը և նույն թվականին ծնված Վաչե Նազարյանը տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, 1959թ. ծնված Սուրեն Շահնազարյանը` Արտաշատի, իսկ 1990թ. ծնված Նարեկ Գալստյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Ըստ բժիշկների՝ Ն. Գալստյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` բավարար։

Այս խորագրի վերջին նյութերը