Լրահոս

01.11.2012 11:10


Բարաք Օբամա՝ 54%, Միթ Ռոմնի՝ 34%. հարցում ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

Բարաք Օբամա՝ 54%, Միթ Ռոմնի՝ 34%. հարցում ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

Ըստ «Գելափի» անցկացրած հարցումների՝ ամերիկացիների մեծամասնությունը վստահ է, որ Բարաք Օբաման նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում կվերընտրվի։

Հարցվածների գրեթե 54%-ը կարծում է, որ Օբաման կհաղթի նախագահական ընտրություններում, այն դեպքում, երբ միայն 34%-նէ վստահ Ռոմնիի ուժերին։ Մոտ 11%-ը թեկնածուների հաղթանակի վերաբերյալ որևէ կարծիք չունի:

Նշենք, որ «Գելափի» նախկին  հարցումների համաձայն՝ 51%-ը հավատում էր Ռոմնիի հաղթանակին և միայն 46%-ը՝ Օբամային: Լրատվամիջոցները նշում են, որ Օբամայի վարկանիշը բարձրացել է «Սենդի» փոթորիկի հետևանքով: Նախագահը դադարեցրել է նախընտրական քարոզարշավը և հայտարարել, որ մտադիր է անձամբ համակարգել աշխատանքները տուժած շրջաններում:

Այս խորագրի վերջին նյութերը