Հրանտ Բագրատյան. «2013թ. 4-5,5% ավելի վատ ենք ապրելու»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով խորհրդարանում ընթացող 2013թ. բյուջեի նախագծի քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։ Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական աճին մենք 2013թ 4-ից մինչև 5.5% ավելի վատ ենք ապրելու՝ տեղի է ունենալու իրական եկամուտների անկում այդ չափով։ Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ մարդ, ապա 2013-ին կլքի ևս 130 կամ 140 հազար։ Կառավարությունն ասում է, որ 2013թ 107 մլրդ դրամով ավել է ծախսելու։ Մի կողմ թողնենք, թե ի՞նչու է 107 մլրդ-ով ավելացել և ոչ թե 307-ով (ի դեպ, ճիշտ կլիներ ԱԺ-ում բյուջեի քննարկումներկ սկսել եկամուտներից)։ Բա լավ այդ 107 մլրդ-ից ի՞նչու գոնե մեկ դրամ չի գնում, օրինակ, կենսաթոշակների բարձրացմանը։ Պարզվում է, որ մի 40 մլրդ դրամով ավելանում է արտաքին պարտքի սպասարկումը, և ինչ որ ծախսեր են ավելանում անվտագության համակարգում ու ԿԲ-ում։ Ի՞նչ եք անում այս ահռելի ստվերի հետ։ Ֆինանսների նախարարն ասում էր, որ ստվերային տնտեսությունը ՀՀ-ում 35% է։ Իսկ այն դիտարկմանը թե 44,6% է եղել ասաց, որ տասնորդականով ստվերային տնտեսություն չի լինում։ Պարզվում է, որ լինում է, այն էլ ինչպես։ Եվ այսպես, ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 51.7% է։ Իր հերթին վարչապետն ասում է, որ 2013թ բյուջեն (դրա հիմնական առանձնահատկությունը) սոցիալական է։ Ի՞նչպես կարող է սոցիալական լինել մի բյուջե, որի արդյունքում կենսամակարդակի առնվազն 5% անկում է լինելու։ Երկրորդ, ինչքան հասկանում եմ, 2013-ին պետք է վերադարձնել 418 մլն դոլար՝ գրեթե 2 անգամ ավել, քան 2012-ին (ԿԲ-ի պարտքերն էլ պետք է հաշվի առնել)։ Վաղօրոք ասել էի, որ 2013-ի աշնանը կարող է դեֆոլտ լինել։
Եվ ուրեմն կառավարությունը գտել է դեֆոլտ ցույց չտալուք ձևը՝ կենսամակարդակի բացարձակ վատացում մինչև 5.5% և հարաբերական վատացում 11.7% (5.5 + 6.2)։ Երրորդ, այդ որ հիմարն է միևնույն տարում համ կրկնակի վճարումներ կատարում արտաքին պարտքի մասով, համ էլ էլ բյուջեի դեֆիցիտը կրճատում։ 2013-ի մեր դեֆիցիտը 6 անգամ ավելի փոքր է քան ԱՄՆ-ի և 1.5 անգամ փոքր քան եՄ շատ երկրներում։ Դեֆիցիտի շեշտակի կրճատումը հիմա մտաբերեցի՞ք։ Մեգաէկոնոմիկայի գծով մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնաճի և բյուջեի դեֆիցիտի չափից դուրս ցածր մակարդակը այն երկրների համեմատ, որոնց արժույթով պահվում են մեր պահուստները (մեր պարագայում՝ դոլար – ԱՄՆ, եվրո – ԵՄ և այլն) հանգեցնում է նրան, որ արտարժույթի տեր երկրների (տվյալ պարագայում ԱՄՆ, Եվրամիություն) ներքին պարտքը հեշտությամբ տրանսֆորմացվում է այդ երկրների արտաարժույթը իբրև պահուստ ու հիմնական հաշվարկ օգտագործող երկրների արտաքին պարտքի։ Հետևապես, նման անհեթեթ իրավիճակից խուսափելու համար չի կարելի ունենալ ավելի ցածր գնաճ, քան ԱՄՆ-ն, չի կարելի թույլ տալ (ցանկացած գնով) դրամի արժևորում դոլարի նկատմամբ։ Եթե սրա հետ կապված կան գնաճային ռիսկեր, ապա դրանք պետք է փոխհատուցել հակամենաշնորհային քայլերի, մոնոպոլիաների թուլացման և ներքին շուկայում մրցակցության ուժեղացման հաշվին»։
Հրանտ Բագրատյան. «2013թ. 4-5,5% ավելի վատ ենք ապրելու»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով խորհրդարանում ընթացող 2013թ. բյուջեի նախագծի քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։ Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական աճին մենք 2013թ 4-ից մինչև 5.5% ավելի վատ ենք ապրելու՝ տեղի է ունենալու իրական եկամուտների անկում այդ չափով։ Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ մարդ, ապա 2013-ին կլքի ևս 130 կամ 140 հազար։ Կառավարությունն ասում է, որ 2013թ 107 մլրդ դրամով ավել է ծախսելու։ Մի կողմ թողնենք, թե ի՞նչու է 107 մլրդ-ով ավելացել և ոչ թե 307-ով (ի դեպ, ճիշտ կլիներ ԱԺ-ում բյուջեի քննարկումներկ սկսել եկամուտներից)։ Բա լավ այդ 107 մլրդ-ից ի՞նչու գոնե մեկ դրամ չի գնում, օրինակ, կենսաթոշակների բարձրացմանը։ Պարզվում է, որ մի 40 մլրդ դրամով ավելանում է արտաքին պարտքի սպասարկումը, և ինչ որ ծախսեր են ավելանում անվտագության համակարգում ու ԿԲ-ում։ Ի՞նչ եք անում այս ահռելի ստվերի հետ։ Ֆինանսների նախարարն ասում էր, որ ստվերային տնտեսությունը ՀՀ-ում 35% է։ Իսկ այն դիտարկմանը թե 44,6% է եղել ասաց, որ տասնորդականով ստվերային տնտեսություն չի լինում։ Պարզվում է, որ լինում է, այն էլ ինչպես։ Եվ այսպես, ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 51.7% է։ Իր հերթին վարչապետն ասում է, որ 2013թ բյուջեն (դրա հիմնական առանձնահատկությունը) սոցիալական է։ Ի՞նչպես կարող է սոցիալական լինել մի բյուջե, որի արդյունքում կենսամակարդակի առնվազն 5% անկում է լինելու։ Երկրորդ, ինչքան հասկանում եմ, 2013-ին պետք է վերադարձնել 418 մլն դոլար՝ գրեթե 2 անգամ ավել, քան 2012-ին (ԿԲ-ի պարտքերն էլ պետք է հաշվի առնել)։ Վաղօրոք ասել էի, որ 2013-ի աշնանը կարող է դեֆոլտ լինել։
Եվ ուրեմն կառավարությունը գտել է դեֆոլտ ցույց չտալուք ձևը՝ կենսամակարդակի բացարձակ վատացում մինչև 5.5% և հարաբերական վատացում 11.7% (5.5 + 6.2)։ Երրորդ, այդ որ հիմարն է միևնույն տարում համ կրկնակի վճարումներ կատարում արտաքին պարտքի մասով, համ էլ էլ բյուջեի դեֆիցիտը կրճատում։ 2013-ի մեր դեֆիցիտը 6 անգամ ավելի փոքր է քան ԱՄՆ-ի և 1.5 անգամ փոքր քան եՄ շատ երկրներում։ Դեֆիցիտի շեշտակի կրճատումը հիմա մտաբերեցի՞ք։ Մեգաէկոնոմիկայի գծով մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնաճի և բյուջեի դեֆիցիտի չափից դուրս ցածր մակարդակը այն երկրների համեմատ, որոնց արժույթով պահվում են մեր պահուստները (մեր պարագայում՝ դոլար – ԱՄՆ, եվրո – ԵՄ և այլն) հանգեցնում է նրան, որ արտարժույթի տեր երկրների (տվյալ պարագայում ԱՄՆ, Եվրամիություն) ներքին պարտքը հեշտությամբ տրանսֆորմացվում է այդ երկրների արտաարժույթը իբրև պահուստ ու հիմնական հաշվարկ օգտագործող երկրների արտաքին պարտքի։
Հետևապես, նման անհեթեթ իրավիճակից խուսափելու համար չի կարելի ունենալ ավելի ցածր գնաճ, քան ԱՄՆ-ն, չի կարելի թույլ տալ (ցանկացած գնով) դրամի արժևորում դոլարի նկատմամբ։ Եթե սրա հետ կապված կան գնաճային ռիսկեր, ապա դրանք պետք է փոխհատուցել հակամենաշնորհային քայլերի, մոնոպոլիաների թուլացման և ներքին շուկայում մրցակցության ուժեղացման հաշվին»։