Լրահոս

01.11.2012 09:38


«Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգ

«Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգ

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00–ին, տիկնիկային թատրոնի դահլիճում:

Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (093) 373238 կամ (055) 266061 հեռախոսահամարներով, կամ այցելել Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի դրամարկղ՝ Սայաթ -Նովայի 4 հասցեով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:

«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

Չորսամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով: Այս հիվանդությունը ժառանգական է և արտահայտվում է բշտերի առաջացմամբ՝ ոտքերի, ձեռքերի և ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ: Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Այս խնդիրների պատճառով Ռիտան չի կարողանում լիարժեք վայելել իր մանկությունը, խաղալ բակում, հաճախել մանկապարտեզ կամ ոտքերը չցավեցնող կոշիկներ գտնել: Փոքրիկին՝ ախտորոշիչ հետազոտություններ անցակցնելու համար, համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը (sheba-hospital.org.il): Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ 1,300 (մեկ հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական ՝150 (մեկ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար ապրուստի, ինչպես նաև, ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարը Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո:
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝  Ameriabank - 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR): Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով:

Հարգանքով ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը