Քաղաքական

31.10.2012 22:57


ԲՀԿ–ում պատրաստվում են կոշտ պայքարի

ԲՀԿ–ում պատրաստվում են կոշտ պայքարի

Արտերկրից վերադառնալուց հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հրավիրել է խմբակցությայն նիստ, որին  մասնակցել են նաև տեղական կառույցների ղեկավարները: Մեր ունեցած տեղեկություններից պարզ է դառնում, որ նիստն անցել է լարված ու մարտական մթնոլորտում: Մասնակիցներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Ծառուկյանին՝ կոչ անելով որևէ պարագայում  զիջումների չգնալ:

ԲՀԿ–ականները առաջարկել են օր առաջ բանակցություններ սկսել ընդդիմադիր դաշտի բոլոր շահագրգիռ ուժերի հետ և նպաստել քաղաքական լայն կոնսոլիդացիայի ձևավորմանը։

«Բացի  մի քանի լպրծուն ջահելներից, մեր դեմ որևէ լուրջ ուժ չկա՚,–ասել է մասնակիցներից մեկը և շարունակել,–ժողովուրդը կազմ ու պատրաստ սպասում է, այս անգամ կեղծ անձնագրերն էլ չեն օգնելու»:

«Երկիրը աչքի առաջ քանդվում է, հանուն ինչի՞ մենք պետք է աչք փակենք: Բերել են բյուջե, որը խայտառակություն է, հեռուստացույցով շոուներ են սարքում: Բայց մարդիկ արդեն նախկինը չեն: Ողջ ժողովուրդը, քաղաքական դաշտը մեզ է սպասում, մեր խոսքին է սպասում»,–հայտարարել է մեկ այլ ԲՀԿ-ական:

Գագիկ Ծառուկյանը բոլորին կոչ է արել պատրաստվել կոշտ պայքարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը