Լրահոս

31.10.2012 17:04


Ո՞ւմ աչքի փուշն է Արցախը

Ո՞ւմ աչքի փուշն է Արցախը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նախապես տեղեկացրել էր, որ «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել հանրապետական մրցաշարի հաղթող՝ Ստեփանակերտի «Արցախ» թիմը:

Մերոնք մեկնեցին, ի դեպ՝ ամբողջությամբ կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ծախսերով, մասնակցեցին, 24 թիմերի թվում գրավեցինք ընդամենը 9-16 տեղերը, ինչը բնավ չի արտացոլում մեր թիմի իրական ուժն ու կարողությունը /սա, բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության արդյունք կարելի է համարել, որը ցավոք, բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում/:

Սակայն հայկական թիմը Մոսկվայում մեկ այլ տհաճ իրողության առնչվեց:

Բանն այն է, որ մրցաշարի կազմակերպիչները՝ տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել «Արցախ» անունը, իբր՝ ինչ-ինչ դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար:

Նման առաջարկը, բնականաբար, մեր պատվիրակության կողմից մերժվել է, և ողջ մրցաշարի ընթացքում հնչել է «Արցախ՝ Հայաստան» անունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը