Լրահոս

31.10.2012 20:37


«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անց կացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն հնչյունաշաը» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման:

«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012թ.: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Այս խորագրի վերջին նյութերը