Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 31–ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի» վերաբերյալ, ինչպես նաև Երևան քաղաքում որոշ հոեղամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։
Ավագանու հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22,19 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։
Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։
Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է երթևեկային մասում ամբողջ երկայնքով ասֆալտբետոնյա ծածկի 4-5 սմ հաստությամբ իրականացում։ Ամբողջովին փոխվելու է մայթերի ասֆալտբետոնյա ծածկը խճե հիմքով, ինչպես նաև բազալտե եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը կազմում է 2485 գծմ, իսկ լայնությունը՝ 13-18 մ։
Ավագանու որոշմամբ պատմաբան, պետական, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Թումանյան-35 հասցեում։
Երևանի քաղապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում