ՄԻԱՎ-ով երեխային հրաժարվում են խնամք և օգնություն տրամադրել
Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։ Հարկ ենք համարում նշել նաև, որ երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:
Չունենալով սոցիալական օգնություն տրամադրելու ո´չ իրավասություններ, և ո´չ էլ միջոցներ՝ երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար դիմել ենք նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել են երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել են գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել են, որ իրենց հաստատությունում կան նաև այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել:
Հասկանալով, որ որոշ համաքաղաքացիների համար երեխայի ներառումը համապատասխան մանկապարտեզներում սեփական երեխաների առողջության համար կարող է վտանգավոր համարվել, այդուհանդերձ վստահ ենք, որ երեխային անօգնական թողնելը հակաիրավական է և անմարդկային: Այս, ինչպեսև բոլորիս երեխաներին, ծայրահեղ անհրաժեշտ է սնունդ, կացարան և խնամք։ Չնայած որոշ հասարակական կազմակերպություններ արդեն տրամադրել են որոշակի հագուստ և սնունդ, սակայն երեխայի ցերեկային խնամքի խնդիրը դեռ մնում է չլուծված, որի պատճառով մայրը չի կարողանում աշխատել և այլևս չզբաղվել մուրացկանությամբ։
Պահանջում ենք բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաև խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին և անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին: Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` 116 հեռախոսահամարով:
Բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք` տարածելով սույն տեղեկատվությունը` միևնույն ժամանակ զերծ մնալ երեխայի կամ նրա մոր ինքնությունը հրապարակայնորեն բացահայտելուց, որպեսզի երեխան չհայտնվի առավել ծանր կացության մեջ:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան