ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ այժմ մեր երկրում սիբիրախտով վարակված կենդանիներ չկան, իսկ Գեղարքունիքի մարզի վտանգավոր գուտում գտնվող գյուղերը զննման տակ են։ Նա նշել է, որ կենդանիները պարբերաբար պատվաստվում են, և այժմ քրեական գործ է հարուցվել, որպեսզի պարզվի՝ հիվանդացած կենդանիները պատվաստվե՞լ են։ Ինչ վերաբերում է դեղնախտով հիվանդ կենդանիներին, ապա Բաղիյանն ասել է, որ դրանց միսը կարելի է ուտել:
ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալը նաև առաջարկել է Արարատի և Արմավիրի մարզերի որոշ գյուղերում կարտոֆիլ չցանել՝ որպես տարածված տիզի դեմ պայքարի միջոց։
–Կարտոֆիլի տիզը Հայաստան է ներթափանցել դրսից, և այն սերմերի միջոցով ուտում է մորմազգի բույսերի ցողունը, տերևները և պալարները: Այդ պատճառով մարդիկ առնվազն 3 տարի պետք է խուսափեն այդ տարածքներում մորմազգի բույսեր ցանելուց: Թող հացահատիկ ցանեն,–ասել է նա։
Գյուղնախարարի տեղակալ. «Հայաստանում սիբիրախտով վարակված կենդանիներ չկան»