Մեկնարկում է Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնը
Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 1-7-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնը:
Այս տարի փառատոնին կներկայացվէ 11 բեմադրություն Երևանի, Գյումրու և Վանաձորի թատրոններից:
Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:
Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ:
Փառատոնին կմասնակցեն Անի Հարությունյանը, Իշխան Ղարիբյանը, Սամսոն Մովսեսյանը, Սուսաննա Աղայանցը, Դավիթ Հարությունյանը, Սիլվա Չոբանյանը, Գոռ Մարգարյանը, Վարդուհի Գրիգորյանը, Տիգրան Սուքիասյանը, Միքայել Աթասունցը, Երվանդ Ենգիբարյանը:
Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: