Լրահոս

31.10.2012 12:15


Մեսսի. «Ռոնալդուի հետ համեմատություներն ինձ հոգնեցրել են»

Մեսսի. «Ռոնալդուի հետ համեմատություներն ինձ հոգնեցրել են»

«Բարսելոնա»–ի հարձակվող Լիոնել Մեսսին իսպանական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ արդեն հոգնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատություններից։

 Արգենտինացի ֆուտբոլիստն ասել է նաև, թե իրեն չեն հետաքրքրում վերջերս պորտուգալացու հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե նա «Արքայական ակումբում» իրեն երջանիկ չի զգում։

–Դա ինձ չի վերաբերում ու չի հետաքրքրում։ Յուրաքանչյուրն անում է այն, ինչ ցանկանում է։ Ես տեղյակ չեմ Ռոնալդուի խոսքերի պատճառներին ու անտարբեր եմ դրանց նկատմամբ։ Ես չէ, որ պետք է այդ մասին խոսեմ։ Բավական է՝ ինչ-որ բան տեղի ունենա, ու անմիջապես սկսվում են համեմատությունները։ Դա ինձ արդեն հոգնեցնում է,–ասել է Մեսսին։ 

Այս խորագրի վերջին նյութերը