Վրաստանում ստորագրահավաք է սկսվել «վարդերի հեղափոխության» խորհրդանիշ արձանը ապամոնտաժելու պահանջով
Վրաստանի գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեի նախաձեռնությամբ ստորագրահավաք է սկսվել Թբիլիսիի Ազատության հրապարակից Զուրաբ Ծերեթելիի հեղինակած արձանն ապամոնտաժելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում է «vz.ru»-ն։
Սուրբ Գեորգիի արձանը Զուրաբ Ծերեթելին Թբիլիսիին է նվիրել 2003թ.՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո։ Դրա բարձրությունը 40 մետր է։
Ստորագրահավաքի մասնակիցները կարծում են, թե այդ հուշարձանը զուգորդվում է Միխայիլ Սահակաշվիլիի և նրա թիմի հետ, ուստի այն տեղ չունի Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Նրանք հեգնանքով նշում են, որ Լենինի արձանն այդ հրապարակում, ըդտ էության, փոխարինվել է այլ՝ Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժման» խորհրդանիշով։