Լրահոս

31.10.2012 11:28


Չինական պարեկային նավերին առաջին անգամ հաջողվել է վիճելի կղզիների տարածքից դուրս մղել ճապոնական նավերին

Չինական պարեկային նավերին առաջին անգամ հաջողվել է վիճելի կղզիների տարածքից դուրս մղել ճապոնական նավերին

Չինաստանի պարեկային նավերին առաջին անգամ հաջողվել է վիճելի կղզիների (չինարեն՝ Դյաոյույդաո, ճապոներեն՝ Սենկակու) տարածքից դուրս մղել ճապոնական առափնյա անվտանգության նավերին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

 «Հոկտեմբերի 30-ին չինական պարեկային «Հայցզյան 50», «Հայցզյան 15», «Հայցզյան 26» և «Հայցզյան 27» նավերը հսկողություն են իրականացրել վիճելի կղզիների տարածքում և Չինաստանի տարածքային ջրերում հայտնաբերել ճապոնական նավեր։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դրանք չինական տարածքից դուրս մղելու համար»,- նշվում է Չինաստանի  օվկիանոսաբանական պետական վարչության հաղորդագրության մեջ։

 Հիշեցնենք, որ Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում սրվել են հիշյալ վիճելի կղզիների պատճառով։ Պետություններից յուրաքանչյուրը պնդում է, թե կղզիներն իրեն են պատկանում։

Այս խորագրի վերջին նյութերը