Լրահոս

31.10.2012 10:06


ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

 Ս/թնոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերությանգ ործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական միջոցառումը:         

Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ և ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

         «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների ու նրանց ընտանիքների համար:

         Նախատեսվում է նաև այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

 

Այս խորագրի վերջին նյութերը