Լրահոս

31.10.2012 09:25


Պատասխան Կարեն Ավագյանին

Պատասխան Կարեն Ավագյանին

Ազատազրկման վայրերում գտնվում են բազմաթիվ մարդիկ, որոնց խնդիրներն ուսումնասիրելը բխում է օրենքի պահանջներից, և այդ իսկ պատճառով կալանավայրեր այցելելը ոչ մի կերպ չի նշանակում կոնկրետ մեկ հանցագործի տեսակցել: Եթե որևէ մեկը չի ընկալում այս պարզ ճշմարտությունը, ապա ընկալման հետ խնդիր ունի: Ուզում եմ հիշեցնել, որ բացի աններելի հանցագործություն կատարածներից, ազատազրկման մեջ է գտնվում Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ունի 2 անչափահաս երեխա, և ում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում այն բանի համար, որ ընդամենը պատվեր է կատարել` նախապես վտանգի մասին զգուշացնելով պատվիրատուներին: Հիշեցնեմ` Սերոբ Բոզոյանը մեղադրվում է հայտնի «փուչիկների» գործով. այն է` ՀՀԿ կազմակերպած միջոցառման ժամանակ հանցավոր անփութության պատճառով այրվածքներ ստացան 154 մարդ, որոնց հիմնական մասը երիտասարդներ էին, որոնց այդտեղ էին «բերել» հանրահավաքին մասնակցելու և փուչիկներով առաջին «գիծը գեղեցկացնելու» համար: Հիշեցնեմ՝ կազմակեպիչներից մեկը ՀՀԿ երտթևի ղեկավար Կարեն Ավագյանն էր, ով մինչ ասօր ազատության մեջ է` ի տարբերություն Սերոբ Բոզոյանի: Այնպես որ շահարկումներ անողներին առաջարկում եմ փորձել հաշվետու լինել սեփական խղճի հետ:

ԱԺ պատգամավորի օգնական՝ Հրաչ Բասմաջյան

Այս խորագրի վերջին նյութերը