Լրահոս

30.10.2012 17:38


ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովին

Հոկտեմբերի 21-26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ անդամ Հեղինե Բիշարյանը ներկայացրեցին վեհաժողովի աշխատանքների արդյունքները:

Վեհաժողովում, որին մասնակցել է շուրջ 2000 պատվիրակ 130 երկրների խորհրդարաններից, քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում» եւ «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» հարցերը:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը Միջխորհրդարանական միության կազմում գործող վեց աշխարհաքաղաքական խմբերից մեկի՝ Եվրասիայի ներկայացմամբ ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամ եւ Միության փոխնախագահ:

Գործադիր կոմիտեի նիստում մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրավոր խնդրանքը՝ 2014 թվականին Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն իրենց երկրում անցկացնելու մասին: Մերժմանը, ըստ հայկական պատվիրակության անդամների, նպաստել է նաեւ մեր պատգամավորի ելույթը, որում ներկայացվել են տարածաշրջանային խնդիրներն ու Ադրբեջանի վարած իրական քաղաքականությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը