Լրահոս

30.10.2012 17:36


Նորվեգիան առաջարկում է փոխել ֆուտբոլի կանոնները

Նորվեգիան առաջարկում է փոխել ֆուտբոլի կանոնները

Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան հանդես է եկել առաջարկությամբ, որով կոչ է արվում  չորս գնդակի տարբերությամբ զիջող թիմին թույլատրել խաղադաշտ մտցնել լրացուցիչ՝ 12-րդ խաղացողին:

«Դա լավ գաղափար է, որը կարող է դաշտում հավասար պայքար ապահովել։ Ոչ մի զվարճալի բան չկա նրանում, որ մրցակցին ջախջախում կամ առավել ևս՝ տանուլ ես տալիս 17:0 հաշվով»,-ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Նորվեգիայի հավաքականի նախկին պաշտպան Հենինգ Բերգը։

Նորվեգական «Օլեսունի» գլխավոր մարզիչ Կյետիլ Ռեկդալն էլ նկատել է, որ հարցը նաև բացասական կողմ ունի.

«Օրինակ, դա կարող է վնասել այն թիմի խաղը, որն ի սկզբանե լավ էր հանդես գալիս և հաղթում խոշոր հաշվով»:

Այս խորագրի վերջին նյութերը