Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան հանդես է եկել առաջարկությամբ, որով կոչ է արվում չորս գնդակի տարբերությամբ զիջող թիմին թույլատրել խաղադաշտ մտցնել լրացուցիչ՝ 12-րդ խաղացողին:
«Դա լավ գաղափար է, որը կարող է դաշտում հավասար պայքար ապահովել։ Ոչ մի զվարճալի բան չկա նրանում, որ մրցակցին ջախջախում կամ առավել ևս՝ տանուլ ես տալիս 17:0 հաշվով»,-ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Նորվեգիայի հավաքականի նախկին պաշտպան Հենինգ Բերգը։
Նորվեգական «Օլեսունի» գլխավոր մարզիչ Կյետիլ Ռեկդալն էլ նկատել է, որ հարցը նաև բացասական կողմ ունի.
«Օրինակ, դա կարող է վնասել այն թիմի խաղը, որն ի սկզբանե լավ էր հանդես գալիս և հաղթում խոշոր հաշվով»:
Նորվեգիան առաջարկում է փոխել ֆուտբոլի կանոնները