Լրահոս

30.10.2012 17:06


2012թ. ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2012թ. ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2012 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 666.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 660.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 101% ով և 92%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 18.5 մլրդ դրամ կամ ինն ամիսների համար նախատեսված մուտքերի 101.5%-ը, իսկ ծախսերը` 13.8 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 67.4%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 647.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 646.4 մլրդ դրամ` ապահովելով իննամսյա ծրագրի համապատասխանաբար 101% և 92.8% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 71.7%-ով, ծախսերի գծով` 67.6%-ով: 


ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.4%-ով կամ 45.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 
2012 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 628.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 100% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.7% ով կամ 50.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 534.1 մլրդ դրամ, որի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 260.2 մլրդ դրամ և 8.4%-ով կամ 20.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 164.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 95.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ևԲ ներմուծման, ևԲ ներքին շրջանառության աճի հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 33.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 22.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 10.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 29%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 15.4%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 19.5%-ով կամ 5.4 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 16.7% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 89.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 14.8%-ով կամ 11.5 մլրդ դրամով:
2012 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 65.7 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.3%-ը և 11.3%-ով կամ 6.7 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 30.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.8%-ը և 13.4%-ով (3.6 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 17.1 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 109.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 6.1% ով կամ 985.2 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 11.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 25%-ով (3.9 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 17.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 88%-ով (8.1 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար «Ընդերքի մա¬սինե ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյու¬նա¬հա¬նող¬ների կողմից նախ¬կի¬նում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգ¬տակար հա¬նա¬ծո¬ների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռո¬յալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 9.8 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.7 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 4.3 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 2.2 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 328.6 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 306.7 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 286 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 13.9 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 1.4 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ այլ հարկերը նվազել են 28.4%-ով կամ 3.4 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյու¬նա¬հա¬նող¬ների կողմից նախ¬կի¬նում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 94 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 1.5% կամ 1.4 մլրդ դրամ:
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 4.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` գերազանցելով իննամսյա ծրագրով նախատեսված ցուցանիշը 48.2%-ով: Մասնավորապես` 1.5 մլրդ դրամ է ստացվել պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում` կազմելով ինն ամսվա ծրագրով նախատեսվածի 67.9%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պաշտոնական դրամաշնորհները գերազանցել են իննամսյա ծրագիրը 4.4 անգամ` պայմանավորված այն հանգամանքով, որ 2.1 մլրդ դրամ տրամադրվել է Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրիե շրջանակներում, որն իննամսյա ծրագրում նախատեսված չէ: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել է նաև ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված 615.9 մլն դրամ դրամաշնորհը, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 
Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 34.1 մլրդ դրամ` 16.2%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 15.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 105%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների ծրագրի գերազանցումը կազմել է 27.8%, որն ապահովվել է բոլոր եկամտատեսակների հաշվին: Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը գերազանցել են իննամսյա ծրագրային ցուցանիշը 69.2%-ով` կազմելով 297.7 մլն դրամ: 
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 457.7 մլն դրամ և 7.1% ով գերազանցել ծրագիրը: 
Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 3.7 մլրդ դրամ կամ գերազանցել են իննամսյա ծրագրային ցուցանիշը 353.1%-ով, իսկ իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները` համապատասխանաբար 847.6 մլն դրամ կամ 22.2%:
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 3.9 մլրդ դրամ` 32%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը և 11.1%-ով` 2011 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 108.5 մլն դրամ` 36.1%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը (իսկ առանց արտաբյուջետային միջոցների` 117.6%-ով) և 159.2%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 5.7 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 107.4%-ը և 29.7%-ով կամ 1.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 19.1 մլրդ դրամ` կազմելով իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 101%-ը (իսկ առանց արտաբյուջետային միջոցների` 103.4%-ը)` 14.7%-ով կամ 2.4 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 11.6% ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.7% ով կամ 23.4 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 611.3 մլրդ դրամ` 94.7%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.2%-ով կամ 41.2 մլրդ դրամով: 
Ընթացիկ ծախսերից 54.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է իննամսյա ծրագրի 95.8%-ը և 2%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը: 3.8 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 92.6%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը և պահպանվելով նախորդ տարվա մակարդակին:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 139.1 մլրդ դրամ, որը կազմել է իննամսյա ծրագրի 94.1%-ը և 19.6% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում 28.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 92.4%-ը: Մասնավորապես` նշված գումարից 18.5 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 10.3 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 14.1%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ևԲ ներքին, ևԲ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 15.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով իննամսյա ծրագրի 95.5%-ը և 15.2%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Շուրջ 73.7 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 72.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.2 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 24.3 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 96.8% ով, իսկ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 5.6% ով:
Ընթացիկ ծախսերի 34.8%-ը` 212.8 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով իննամսյա ծրագրի 94.5% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 147.3 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 58.1 մլրդ դրամ` նպաստները: Շուրջ 7.4 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 6.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 11.7%-ով կամ 22.3 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 83 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով իննամսյա ծրագրի 94.5% ը և 14.8%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- սեպտեմբեր ամիսներին կազմել են 48.9 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 68% ը: Մասնավորապես` 51.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց իննամսյա ծրագիրը կատարվել է 70.2%-ով: Շուրջ 2.6 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` 92.3% ով գերազանցելով իննամսյա ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 26.8%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը
 
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6.2 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 57.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -20.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 14.0 մլրդ դրամ: Հավելուրդը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից շուրջ 26 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից իննամսյա ծրագրով նախատեսված 63.3 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 27.5 մլրդ դրամով:
Ներքին աղբյուրներում 11.4 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  31.6 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես` 12.4 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը: Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 203.5 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 10.0 մլրդ դրամի վարկեր կամ իննամսյա ծրագրով նախատեսված ծավալի 88.4%-ը: Շուրջ 5.8 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը 23.5%-ով գերազանցել է իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշը` պայմանավորված ՌԴ վարկի հաշվին տրամադրված վարկերի վերադարձով:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 14.0 մլրդ դրամ, այդ թվում` 43.6 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների,  29.6 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 60.2 մլրդ դրամի վարկային միջոցներ: Մասնավորապես` Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 20.2 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում` 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` 9.8 մլրդ դրամ: 16.6 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 5.6 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 260.2 մլն դրամ` ԳԶՄՀ, 137.4 մլն դրամ` ՎԶԵԲ, 315.8 մլն դրամ` ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 654.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 1.2 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 55.6 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 346.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Հաշվետու ժամանակահատվածում 28.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին` ապահովելով 100% կատարողական: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 229 մլն դրամի վճարում` կազմելով իննամսյա ծրագրի 100%-ը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ` կազմելով իննամսյա ծրագրի 99.1%-ը և 13.4% ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 165.1 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Այս խորագրի վերջին նյութերը