Հոկտեմբերի 24-30-ին Հայաստանի հինգ համայնքապետեր պատասխան այցով գտնվում էին Ռումինիայում: Ուղիղ մեկ տարի առաջ, 2011թ. հոկտեմբերի 24-28-ին, կայացել էր ռումինական պատվիրակության այցը Հայաստան, երբ Պիտեշտի, Ֆոկշանի, Ռոմանի, Գեռլայի, Դումբրավենի եւ Ֆրումոսայի քաղաքապետերը այցելեցին Գյումրի, Դիլիջան եւ Տավուշի մարզկենտրոն Իջեւան, ուր պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության կապեր հաստատել Գյումրի-Պիտեշ, Դիլիջան-Ռոման, Իջեւան-Գեռլա, Ֆոկշան-Բերդ, Նոյեմբերյան-Դումբրավեն եւ Այրում-Ֆրումոասա զույգերի միջեւ: Արդեն այս տարվա մայիսին նման պայմանագիր էր կնքվել Ռոմանի եւ Դիլիջանի միջեւ:
Հայ քաղաքապետերի պատվիրակությունը Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին մեկնեց Վրանչայի նահանգային կենտրոն, ուր Ֆոկշանի քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկին եւ Բերդի համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանը ստորագրեցին համատեղ հռչակագիր` երկու քաղաքների միջեւ համագործակցության կապեր հաստատելու վերաբերյալ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը Հայաստանի դեսպանի կողքին ներկա էին նաեւ Վրանչայի նահանգապետ Կատալին Պոպեսկուն, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը: Մինչ այդ հայկական պատվիրակությունը Ֆոկշանում մասնակցեց Ռումինական բանակի օրվա հանդիսավոր արարողությանը, այցելեց քաղաքային թանգարան, ինչպես նաեւ պտույտ գործեց Ֆոկշանի հայկական այն վայրերով, ուր 20-րդ դարի սկզբից ի վեր ընթացել էին Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան» նշանավոր վեպի գործողությունները:
Հաջորդ օրերին հայկական պատվիրակությունն այցելեց Հարգիտայի նահանգի Ֆրումոասա, Սիբիու նահանգի Դումբրավեն, Կլուժ նահանգի Գեռլա հայաբնակ քաղաքներ, ուր Այրումի համայնքի ղեկավար Գիգոլ Եգանյանը, Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Վանուշ Ամիրաղյանը եւ Իջեւանի համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը պայմանագրեր կնքեցին համապատասխանաբար Ֆրումոասայի, Դումբրավենի եւ Գեռլայի քաղաքապետեր Տիբոր Ֆերենցի, Ջորջետա Իրիմիեի եւ Մարիուս Սաբոյի հետ:
Հոկտեմբերի 27-ին Դումբրավենում հայ պատվիրակները մասնակցեցին Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում նկարիչ Յոն Կոնստանտինեսկուի ցուցահանդեսի բացմանը, այցելեցին Հայ կաթողիկե տաճար եւ հայկական պատմական վայրեր: Գեռլայում` նախկին Արմենոպոլիսում, որ 1700թ. հիմնվել է հայերի կողմից, հյուրերը պտույտ գործեցին հայկական բարոկկո ոճի հին քաղաքում, այցելեցին պատմության թանգարան, ուր ցուցադրվում էին հայ եկեղեցական պաշտամունքային իրեր, Հայկական մշակութային կենտրոն, ժամանակի հայկական վարչական եւ կրթական շենքեր, Սուրբ Երրորդության հայ կաթողիկե հոյակապ տաճարում ներկա եղան կիրակնօրյա պատարագին:
Ուղեւորության վերջին վայրը Պիտեշտ քաղաքն էր, ուր հոկտեմբերի 29-ին քաղաքապետ, Ռումինիայի քաղաքապետների միության նախագահ Թուդոր Պենդիուկը եւ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գուրգեն Մալխասյանն ստորագրեցին բարեկամության պայմանագիր:Ստորագրված պայմանագրերը նախատեսում են համայնքների միջեւ փոխայցելությունների աջակցություն եւ խրախուսում, հանրային հաստատությունների, տարբեր կազմակերպությունների եւ առեւտրային ընկերությունների միջեւ կապերի հաստատում, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում, փորձի փոխանակման եւ գործընկերության նախաձեռնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, երիտասարդությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը, կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ գործարարությունը, հանրային կառավարման մենեջմենտը եւ քաղաքաշինությունը:
Պիտեշտում բարեկամության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ մեկտեղ ներկա էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Տեղական մամուլը եւ հեռուստատեսությունը հետաքրքրությամբ անդրադարձան հայ քաղաքապետերի այցելությանը եւ եղբայրացման համաձայնագրերին:
Հայաստանի հինգ համայնքապետերի այցը Ռումինիա