Լրահոս

30.10.2012 16:26


ՀՀ քաղաքացուն դաժանորեն սպանած ռուս սկինհեդները դատապարտվել են 8-19 տարվա ազտազրկման

ՀՀ քաղաքացուն դաժանորեն սպանած ռուս սկինհեդները դատապարտվել են 8-19 տարվա ազտազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր 8-19 տարվա ազտազրկման է դատապարտել  ռուս 6 սկինհեդների, ովքեր մեղադրվում են ՀՀ քաղաքացու սպանության համար։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

19 տարվա բանտարկության է դատապարտվել Եմելիա Նիկոլաևը, ով նախկինում ենթարկվել էր քրեական պատասխանատվության։ Ալեքսանդր Կուչուտկինը, Վլադիմիր Բելյակովը և Վլադիմիր Ստեպանովը դատապարտվել են 10, իսկ Ալեքսեյ Կիսիլյովն ու Դմիտրի Սուդակովը՝ 8 և 14 տարվա ազատազրկման։

Ստեպանովից բացի, բոլոր դատապարտյալները իրենց պատժաժամկետը անցկացնելու են խիստ ռեժիմի կալանավայրում։ Անչափահաս Ստեպանովը կուղարկվի ուղղիչ-աշխատանքային գաղութ։

Քննության տվյալներով՝ 2009թ. հոկտեմբերին մեղադրյալ անձինք Վեդենսկու փողոցում հարձակվել ու սպանել էին Հայաստանի քաղաքացու։ Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք սպանությունը իրականացրել են ազգային ատելության հողի վրա։ Նրանք զոհին դաժանաբար ծեծել ու ապա դանակի 11 հարված են հասցրել, իսկ վերջում կողոպտել։

2010թ. նմանատիպ հանցագործություն էր կատարվել Միջին Ասիայից եկած մի քաղաքացու հանդեպ։ Վերջինիս նույնպես դաժանորեն ծեծել ու այնուհետև դանակի հարվածներով սպանել։

Այս խորագրի վերջին նյութերը