Լրահոս

30.10.2012 16:07


Թուրքիայի արտգործնախարար. Ասադի ռեժիմի հետ երկխոսելն անիմաստ է

Թուրքիայի արտգործնախարար. Ասադի ռեժիմի հետ երկխոսելն անիմաստ է

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք աջակցում են Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու գաղափարին, սակայն «նույնիսկ տոնական օրերին սեփական ժողովրդին կոտորած» ռեժիմի հետ երկխոսությունն անիմաստ են համարում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Դավութօղլուն, ըստ ամենայնի, մերժել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը, թե Թուրքիան պետք է երկխոսի Ասադի իշխանության հետ։  Նա նշել է, թե նախ պետք է դադարի արյունահեղությունը Սիրիայում, ապա իրագործվեն սիրիացիների պահանջները։

Այս խորագրի վերջին նյութերը