Լրահոս

30.10.2012 16:03


ՀՀ վաստակավոր ճարտարապետ. «Կառավարության թիվ 2 մասնաշենքը վաճառողները գուցե պետական մտածելակերպ չունեն»

ՀՀ վաստակավոր ճարտարապետ. «Կառավարության թիվ 2 մասնաշենքը վաճառողները գուցե պետական մտածելակերպ չունեն»

Այսօր Հանրային խորհուրդը  հրավիրել էր լսումներ՝ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ։ «Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքի գործարքը հետապնդում է միայն նյութական շահ և ուրիշ ոչինչ, գործարքի մեջ բացակայում է բարոյական բաղադրիչը: Գործարք անողները նման քայլի են գնացել, որովհետև գուցե պետական մտածելակերպ չունեն, այլ ունեն ֆինանսական մտածելակերպ»,- քննարկման ժամանակ ասել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետների միության անդամ, քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը: 

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում ( ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն է) գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին: Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր։

Այս խորագրի վերջին նյութերը