Տնտեսական աճը նախատեսել է ոչ թե 7%, ինչպես ավելի վաղ էր նշվում, այլ 6.2%
Այսօր ԱԺ–ում 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաջորդ տարի Հայաստանն իրականացնելու է զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն և տնտեսական աճը նախատեսել է ոչ թե 7%, ինչպես ավելի վաղ էր նշվում, այլ 6.2%։ Սա պատճառաբանվում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մակրոտնտեսական իրավիճակը վտանգավոր համարելով, համաձայն որի էլ նույնիսկ զարգացող երկրներն են նվազեցնում տնտեսական աճի տեմպերը։
Վարչապետը նաև կարևորել է Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածության հասնելն այն մասին, որ բյուջեի վրա մակրոտնտեսական քաղաքականության բացասական ազդեցության դեպքում Հայաստանը ՀԲ–ից 100 մլն դոլարի անմիջական ֆինանսական օժանդակություն կստանա։
Հաջորդ տարվա բյուջեում նախրոդի համեմատ 13%–ով ավելացել է եկամտային մասը՝ կազմելով 1 տրիլիոն 32 միլիարդ դրամ։

7or.am