Լրահոս

30.10.2012 15:08


Սերժ Սարգսյանի հաղթանակը միանշանա՞կ է. Ահարոն Ադիբեկյանն այդպես չի կարծում՝ 1996-ի օրինակը կա

Սերժ Սարգսյանի հաղթանակը միանշանա՞կ է. Ահարոն Ադիբեկյանն այդպես չի կարծում՝ 1996-ի օրինակը կա

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին և դրա հետ կապված քաղաքական գործըթնացներին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածու առաջադրի, ապա  ընտրություններում կլինի պայքար երկու ուժերի միջև՝ կլինի գերհզոր երկու խաղացող, և ընտրությունները կանցնեն ժողովրդավար ձևով:

Ադիբեկյանն անդրադարձել է նաև ՀՀԿ–ականների այն պնդումներին, թե առաջիկա ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը միանշանակ է։ Ըստ սոցիոլոգի՝ չպետք է դրան հավատալ, քանի որ 1996թ. օրինակը կա, երբ ընդդիմադիր ուժերը միավորվեցին և առաջարկեցին  ընդդիմադիր թեկնածու՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի.

–Հետևաբար՝ քաղաքական դաշտում կայուն ոչինչ չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը