Տնտեսական

30.10.2012 13:24


Շահութահարկի դրույքաչափը 20%-ից կբարձրանա՞ 26%

Շահութահարկի դրույքաչափը 20%-ից կբարձրանա՞ 26%

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2013թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկում են շահութահարկի դրույքաչափը 20%-ից 26% բարձրացնելու մասին (800 մլն դրամից ավելի շրջանառության դեպքում՝ 31%): 

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սակայն, հերքեց դա՝ նշելով, որ այս պահին շահութահարկի դրույքաչափի փոփոխության նախագիծ է քննարկվում. «Կներկայացնենք օրենքների փաթեթ և միջոցառումներ, որոքն միտված են բիզնես միջավայրի բարելավմանը և հարկային կարգապահության բարձրացմանը, բայց այս պահին որեւէ ավելացում չի նախատեսվում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը