Լրահոս

30.10.2012 13:20


Պետական գնումների համակարգում մի շարք թերություններ են հայտնաբերվել

Պետական գնումների համակարգում մի շարք թերություններ են հայտնաբերվել

Պետական գնումների համակարգում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այնտեղ մի շարք թերություններ կան։ Ուսումնասիրությունը սկսվել է 2011թ. նոյեմբերից, և ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ պարզվել է, որ գնումների պաշտոնական կայքում տեղեկատվությունը թափանցիկ և օպերատիվ կերպով չի ներկայացվում։ Ինչպես նաև, թեև ավելացել է բողոքողների թիվը, բայց դրանց բավարարման դեպքերը նվազել են։ Պարզվել է նաև, որ մրցույթների 63 տոկոսը շահում է դրանց մասնակցողների 51 տոկոսը։ Ավելի քան 900 համայնքների առկայության պարագայում գնումների էլեկտրոնային կայքում գրանցված է 464 պատվիրատու, իսկ 140 հազ. տնտեսվարող սուբյեկտներից գրանցված է ընդամենը 690–ը, այսինքն՝ մասնավոր հատվածը հիմնականում չի առնչվում գնումների համակարգին։

Այս խորագրի վերջին նյութերը