Սեպտեմբերին Հայաստանում 7–տոկոսանոց տնտեսական աճ է արձանագրվել. վարչապետն է պնդում
Ազգային ժողովում այսօր մեկնարկել են 2013թ. բյուջեի լսումները։ Ներկայացնելով բյուջեի նախագիծը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բյուջեի նախագիծը հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա` տնտեսության մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների առկայություն:
Տիգրան Սարգսյանի պնդմամբ՝ սեպտեմբերի տվյալներով 7–տոկոսանոց տնտեսական աճ է արձանագրվել, և հիմնական գործողությունները պետք է միտվեն դրա պահպանմանը: Խրախուսվելու է արտահանումը, և ավելացվելու են արտահանման ծավալները:
Վարչապետը հավելել է նաև, որ հաջորդ տարի 30 հազ.–ով ավելանալու է սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: