Լրահոս

30.10.2012 11:45


Միջադեպ ոստիկանության և բողոքավորների միջև Բաղրամյան 26-ի առջև

Միջադեպ ոստիկանության և բողոքավորների միջև Բաղրամյան 26-ի առջև

Արամի 72-80 շենքի բնակիչներն այսօր եկել նախագահական նստավայրի առաջ իրենց բողոքն արտահայտելու։ Վերոնշյալ շենքում բնակարանների բազամակի վաճառքի դեպքեր են գրանցվել, իսկ բնակիչները տարիներ շարունակ պայքարում են իրենց բնակարանները վերադարձնելու համար:

Բաղրամյան 26–ի դիմաց հավաքված բողոքավորներին է մոտեցել ոստիկանների խումբն ու նրանց հորդորել հեռանալ տարածքից: Ոստիկանները հավաքվածներին արգելել են նամակ գրել և փոխանցել նախագահին: Բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև լեզվակռիվ է սկսվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը