Լրահոս

30.10.2012 11:35


«Սենդի» փոթորկի պատճառով Միթ Ռոմնիի նախընտրական քարոզչության օրակարգը փոխվել է

«Սենդի» փոթորկի պատճառով Միթ Ռոմնիի նախընտրական քարոզչության օրակարգը փոխվել է

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական քարոզչության օրակարգը փոխվել է։ «Սենդի» փոթորկի պատճառով մի շարք այցեր հետաձգվել են: Հանրապետական թեկնածուի մամուլի խոսնակն ասել է, որ Ռոմնին այժմ առավել կարևորում է փոթորկից տուժած մարդկանց օգնելու հարցում երկրի ղեկավարության հետ ջանքերը մեկտեղելը։

«Սենդի» փոթորկից արդեն զոհվել է 10 մարդ, մի քանիսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել տեղափոխվել ապահով վայրեր: «Սենդի»–ն շուտով կհասնի Կանադա։

Այս խորագրի վերջին նյութերը