Լրահոս

30.10.2012 11:02


ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինայի ընտրությունները հետքայլ է որակել

ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինայի ընտրությունները հետքայլ է որակել

Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ  հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Այնտեղ այդ ընտրությունները որակվել են որպես հետքայլ երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհից։ Նշված է նաև, որ ԱՄՆ–ի կառավարությունը համամիտ է ԵԱՀԿ-ի ԺՄԻԳ–ի, ԵԱՀԿ-ի ԽՎ–ի, Եվրախորհրդարանի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների նախնական զեկույցում հնչած անհանգստությանը և այն մտքին, որ նախընտրական քարոզչության ժամանակ տեղ են գտել  պետական լծակների օգտագործման դեպքեր իշխող կուսակցության թեկնածուների օգտին և  ճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը