Լրահոս

30.10.2012 10:25


«BMW»–ն 45 500 մեքենա հետ կկանչի տեխնիկական խնդիրների շտկման նպատակով

«BMW»–ն 45 500 մեքենա հետ կկանչի տեխնիկական խնդիրների շտկման նպատակով

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս»–ը՝ գերմանական «BMW»-ն իր 7-րդ սերիայի ավտոմեքենաներից շուրջ 45 500–ը  հետ կկանչի: Խոսքը 2005–2008թթ. արտադրության մեքենաների մասին է: Մեքենաները  տեխնիկական խոտան ունեն, որի հետևանքով  կայանած մեքենան կարող է ինքն իրեն «գլորվել»:

«Եթե վարորդը մեքենայից հեռանա և փոխանցման տուփը չեզոք վիճակում թողնի, ապա հնարավոր է՝ մեքենան պարզապես «գլորվի»»,–ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

«BMW»-ն զգուշացնում է, որ եթե նույնիսկ փոխանցման տուփը ավտոմատ կայանման աշխատակարգի բերվի, ապա հնարավոր է՝ շարժիչը հանգցնելուց հետո ինքնուրույն անցնի չեզոք աշխատակարգի:

Նախորդ շաբաթ ավտոարտադրողը հայտնել էր, որ նույն՝ 7-րդ սերիայի սեդանները  հետ է կանչում դռների փականների անսարքության պատճառով, որի հետևանքով դռները կարող են անակնկալ բացվել ընթացքի կամ վթարի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը