«Սենդի»-ն անցավ Նյու Յորքի վրայով ու շարժվում է դեպի Կանադա. քամու արագությունը մեծանում է և շուտով կգերազանցի 200 կմ/ժ–ը
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում «Սենդի» փոթորկի զոհ է դարձել 10 մարդ: Նրանցից 3-ը Նյու Յորքում և Նյու Ջերսի նահանգում զոհվել են ծառերի տապալման հետևանքով: Եվս մի քանի բնակիչներ հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։
Նյու Յորքում` Մանհեթանի ստորին հատվածում, նախօրեին գրանցվել էր ջրի մակարդակի ռեկորդային բարձրացում` 3,8 մ: Նյու Յորքի իշխանությունները Մանհեթանի 400 հազ. և քաղաքի այլ թաղամասերի բնակիչներին կոչ են արել տեղափոխվել ապահով վայրեր:
Մանհեթանում հոկտեմբերի 29-ի երեկոյան դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Հետաձգվել են դպրոցական պարապմունքները, չի գործում մետրոպոլիտենը, փակ են օդանավակայանները:
«Սենդի»–ն այժմ շարժվում է առաջ և շուտով այն Կանադայում կվերածվի այսպես կոչված «Ֆրանկենշտորմի»: Դա նշանակում է, որ այդ դեպքում քամու արագությունը կգերազանցի 200 կմ/ժ-ը, այնինչ այս պահի դրությամբ մրրիկի արագությունը կազմում է մոտ 130 կմ/ժ: