Լրահոս

19.01.2011 11:19


Թունիսի իշխանությունները հաշվարկել են, որ անկարգություններից երկիրը 1,6 մլրդ եվրոյի վնաս է կրել

Թունիսում տիրող տևական անկարգությունները երկրին 1,6 մլրդ եվրոյի (2,2 մլրդ դոլարի) վնաս են հասցրել։ «AFP» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թունիսի ներքին գործերի նախարար Ահմեդ Ֆրիան։

Ինչպես հաշվարկել է գործակալությունը, նախարարի նշած գումարի չափը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 4%-ին։

Նախարարն ընդգծել է, որ նշված գումարի երկու երրորդը բաժին է հասնում բողոքի գործողությունների հետևանքով ձեռնարկությունների աշխատանքների խոչընդոտման հետևանքով ստցավծ վնասներին։

Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Թունիսի տնտեսությունը գործնականում դարարել է գործել երկրում տիրող շարունակական անկարգությունների և  բողոքի գործողությունների հետևանքով։

Մասնավորապես շատ  լուրջ տուժել է զբոսաշրջությունը, որը երկրի ՀՆԱ-ի շուրջ 6,5%-ն է կազմում։

Տնտեսության այդ ոլորտը ապահովում է շուրջ 350 հազ. մարդու զբաղվածությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը