Լրահոս

30.10.2012 09:40


Վրաստանի խորհրդարանում նոր խմբակցություն կստեղծվի, որտեղ նաև հայ կա

Վրաստանի խորհրդարանում նոր խմբակցություն կստեղծվի, որտեղ նաև հայ կա

Ինչպես տեղեկացնում է «Грузия online»-ը, մոտ օրերս Վրաստանի խորհրդարանում նոր խմբակցություն կստեղծվի։ Խոսքը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից դուրս եկած պատգամավորների նոր նախաձեռնության մասին է։

Նոր խմբակցությունը պատրաստվում է համագործակցել ինչպես խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության հետ։ Դրա անդամների առաջնահերթությունը լինելու են տնտեսական խնդիրները՝ այդ թվում հարկային օրենսդրության դաշտում։ Խմբակցությանն անդամակցելու են Գոգի Լիպատելիանին, Գեդերձի Բուկիան, Կախա Օկրիաշվիլին, Սերգո Խաբուլիանին, ինչպես նաև հայազգի Հենզել Մկոյանը։

Նշենք, որ նրանք  «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից հրաժարվել են  խորհրդարան մտնելուց անմիջապես հետո։

Այս խորագրի վերջին նյութերը