Երևանը նորից սպորտային մրցության միջազգային կենտրոն
ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 70 երկիր: Հոկտեմբերի 26-ին ավարտվել է հայտ ներկայացնելու ժամկետը և այս պահի դրությամբ միայն հայտավորված բռնցքամարտիկների թիվը հասնում է շուրջ 500-ի:
Հիշեցնենք, որ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012թ-ի առաջնությունն անցկացվում է Երևանում: Հայաստանի մայրաքաղաքը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կվերածվի սպորտային մրցության միջազգային կենտրոնի: Հայտավորված 500 բռնցքամարտիկների հետ Հայաստան կժամանեն նաև թիմերի ղեկավարներ, բժիշկներ, մարզիչներ, ԱԻԲԱ պաշտոնյաներ և լրագրողներ: Շատ հնարավոր է, որ այդ օրերին առաջնության շրջանակներում Երևան ժամանող հյուրերի թիվը նույնիսկ գերազանցի 1000-ը:
Հիշեցնենք, որ 2009թ. Երևանում անցկացված ԱԻԲԱ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում էր 51 երկիր:
Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 14 բռնցքամարտիկներով, բոլոր քաշային կարգերում: Մասնակից երկրներից բոլոր քաշային կարգերում հադես կգան և բռնցքամարտիկների մեծ թիվ են հայտավորել հետևալ երկրները. Բելառուս`13, Կոնգո` 12, Կուբա` 10, Գերմանիա` 16, Հնդկաստան` 19, Ղազախստան` 19, Ռուսաստան` 19, Թուրքիա` 17, Ուկրաինա` 20, Ուզբեկստան` 17:
ԱԻԲԱ բռնցքամատի երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներ են 10 քաշային կարգերում` 46-49 կգ, 52 կգ, 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ, +91 կգ:

ՀԲՖ մամուլի ծառայություն