Լրահոս

29.10.2012 16:36


Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարին

Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարին

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր. տեղեկացնում են ԱՄՆ դեսպանությունից:

Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խոր գնահատանքն է հայտնել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը և Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաև անդրադարձել է պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների և ուսուցումների, ինչպես նաև արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձևավորման կարևորությանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը