Լրահոս

29.10.2012 15:47


ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Հոկտեմբերի 30-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:

 Դեսպանը կհանդիպի ապագա դիվանագետների հետ: Միջոցառման նպատակն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ընթացքը արդի փուլում և զարգացման հեռանկարները: Հանդիպման նպատակն է նաև միջպետական հետագա կապերի ու հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ֆրանսիական Մոնպելյեի-I համալսարանների միջև:

 Հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը