«Ո՞վ է կեղծում ավարտական քննությունները, ո՞ւմ է ձեռնտու «ավելացնել» երեխաների գիտելիքները: Իսկ որ կեղծիք կա՝ դա փաստ է և երևում է գնահատականներից»,–այսօրվա ասուլիսին ասել է «Կրթության ազգային ինստիտուտի» փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Ըստ բանախոսի՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների արդյունքները խիստ տարբերվում են ավագ դպրոցի համար «Գիտելիքի և թեստավորման կենտրոնի» կողմից հոկտեմբերին անցկացված գնահատականներից, մինչդեռ այդ փաստը չի վերլուծվում։
«Կրթության որակն, ըստ գիտելիքների գնահատման՝ հիմնական դպրոցն ավարտածների մոտ հունիսի քննություններին 10 բալային համակարգով միջինում 6-7 է կազմում, իսկ այդ նույն աշակերտները, երբ գնում են ավագ դպրոց հոկտեմբերին նրանց գնահատականը միջինում արդեն 3,5 է դառնում։ Հիմնական դպրոցի ավարտական քննություններին համարյա 100 տոկոսը ստանում է դրական գնահատական։ Նույն աշակերտների նույն թեստավորման կենտրոնի կողմից կազմված թեստից՝ 25%-ը կտրվում է հայոց լեզվից, իսկ մաթեմատիկայից՝ 35,5%-ը»,–ասել է Ա. Բախշյանը։
Նա ընդգծել է, որ նման բացասական պատկեր ունենալով՝ կրթության ոլորտը կառավարող տարբեր մարմիններիկողմից ուշադրություն չի դարձվում, չի վերլուծվում, թե ի՞նչն է պատճառը։
«Ավագ դպրոցը չի կայանում, քանի որ չի զարգանում ռազմավարական այն ուղղությունով, որ նշում էր կառավարությունը»,–եղրահանգել է բանախոսը։
Անահիտ Բախշյան. «Ավագ դպրոցը չի կայանում»

7or.am