Լրահոս

29.10.2012 13:10


«The Beatles» խմբի պառակտման մեղավորը ոչ թե Յոկո Օնոն է, այլ մենեջերը

«The Beatles» խմբի պառակտման մեղավորը ոչ թե Յոկո Օնոն է, այլ մենեջերը

Տարածված կարծիք կա, որ հանրահայտ «The Beatles» խմբի պառակտման մեղավորը խմբի անդամ Ջոն Լենոնի կինն էր՝ նկարչուհի Յոկո Օնոն։ Սակայն խմբի անդամ Փոլ ՄակՔարթնին հայտարարել է, որ մեղավորը ոչ թե Օնոն է, այլ իրենց մենեջերը՝ Ալեն Քլեյնը։

«Լենոնի համար եկել էր հեռանալու ժամանակը։ Նա ամեն դեպքում մտադիր էր այդպես վարվել»,–իր հարցազրույցում ասել է ՄակՔարթնին՝ ավելացնելով, որ միայն Օնոյի աջակցության շնորհիվ է Լենոնը ձայնագրել «Imagine» ալբոմը:

«Ես պայքարել եմ երեք տղաների՝ իմ լավագույն ընկերների դեմ, մինչդեռ ցանկանում էի կռվել միայն Քլեյնի հետ»,–հավելել է ՄակՔարթնին:

Այս խորագրի վերջին նյութերը