Խաչատուր Քոքոբելյան. «Մնում էր Զարուհուն կամ Ռուբենին տեղյակ պահենք` հաց ուտում ենք, թե ոչ»
Երեկ ԱԺ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանի կողմից խախտված պայմանավորվածություններից մեկն էլ եղել է այն, որ խմբակցությունը տեղյակ չի եղել վերջինիս ԱՄՆ գործուղումից:
«Yerkir.am»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ այդ դա իրականությանը չի համապատասխանում, եւ ընդգծել, որ «Ժառանգությունը» մոռանում է մի շատ կարեւոր փաստ՝ «Ազատ դեմոկրատները» առանձին քաղաքական ուժ է:
««Ժառանգությունում» կարող են որոշում կայացնել իրենց մասով, որ ամեն մեկը տեղյակ լինի, թե, օրինակ, ով ինչ է ուտում կամ ինչով է զբաղվում: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ներքին աշխատակարգը եւ թե ինչ կանոնակարգով պետք է առաջնորդվի: Խմբակցության անդամները տեղյակ են եղել իմ` ԱՄՆ այցերից, բայց ոչ նրա համար, որ ես կարեւոր եմ համարել նրանց տեղյակ պահել, այլ պարզապես այդպես է ստացվել»,-ընդգծել ց Քոքոբելյանը եւ հավելել, որ իր այցի մասին տեղյակ է եղել ամբողջ հասարակությունը, քանի որ հրապարակավ հայտարարություն է եղել, որ մեկնում է ԱՄՆ` Դեմոկրատական կուսակցության համագումարին մասնակցելու:
Երկրորդ անգամ, ըստ Քոքոբելյանի, ԱՄՆ մեկնել է առողջական խնդիրների պատճառով: Նա տեղեկացրել է անգամ, որ մինչեւ ԱՄՆ մեկնելը փորձել է հանդիպում ունենալ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն այդպես էլ ընդունելության չի արժանացել:
«Մնում էր Զարուհուն կամ Ռուբենին տեղյակ պահենք` հաց ուտում ենք, թե ոչ»,-նշել է Քոքոբելյանը, նաեւ հայտարարել, որ «Ժառանգության» կողմից նման «էլեմենտար պատճառաբանություններ» բերելը խոսում է այն մասին, որ նրանք նպատակաուղղված քաղաքական շանտաժ են իրականացնում: