Կիրակի երեկոյան պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է ժամանել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Այսօր Բրահիմին հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը ծրագրված է համամուսուլմանական տոների վերջին օրը։ Հիշեցնենք, որ այդ տոների ընթացքում (սկսած հոկտեմբերի 26-ից) Սիրիայի իշխանություններն ու զինյալ ընդդիմադիրները հրադադարի մասին պայմանավորվածություն էին կնքել, որը, սակայն, պահպանել չհաջողվեց։
Լախդար Բրահիմին Մոսկվայում է