Վարդան Օսկանյան. «Որ Հայաստանում նույնպես փոփոխության ուժերը գերիշխող կլինեն կասկած չի հարուցում»
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատմության յուրաքանչյուր տրանսֆորմատիվ իրադարձության նախորդող և հաջորդող ժամանակահատվածում միշտ իրար են բախվում այդ պահին առկա շարունակականության և փոփոխության ուժերը: Տրանսֆորմացիայի հաջողությունը կախված է լինում նրանից, թե այդ ուժերից որն է հաղթում: Օրինակ, Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած` 18-րդ դարի առաջին կեսի Եվրոպայում շարունակականությանը նպաստում էին թագավորական ինստիտուտները, եկեղեցին, հողատերերը և խաղաղության նկատմամբ մեծ պահանջարկը, իսկ փոփոխության ուժերը՝ բնակչության աճը, ինդուստրիալիզացիան, նացիոնալիզմը, լիբերալիզմը, դեմոկրատիան և սոցիալիզմը դարձան գերակշռող և հանգեցրին հիմնարար ինստիտուցիոնալ փոփոխությունների: Շարունակականության և փոփոխության ուժերը բախվեցին նաև Խորհրդային Միության փլուզման օրերին և ավարտվեցին փոփոխության ուժերի հաղթանակով: Հայաստանում նախագահական յուրաքանչյուր ընտրություն, հաշվի առնելով մեր պետականության կարճ ժամանակահատվածը, քաղաքական հեղհեղուկ վիճակը, ինչպես նաև երկրի ոչ բարվոք վիճակը, միշտ դիտարկվել է մեր երկրի համար որպես տրանսֆորմատիվ իրադարձություն: Բնականաբար մեզ մոտ նույնպես փոփոխության և շարունակականության ուժերը կբախվեն իրար: Այդ ուժերը կարող են բազմապիսի լինել, բայց ես կառանձնացնեի հետևյալը: Շարունակականության ուժեր 1. Քաղաքական-տնտեսական էլիտայի շահեր. այս երկու տասնամյակների ընթացքում մեր հիմնարար բացթողումների արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական-տնտեսական էլիտա՝ իր թևերով ու արմատներով, որ, որքան էլ պարադոքսալ, դրա միջոցով է հնարավոր փոփոխությունը, բայց ամենաշատը հենց դա է շահագրգռված շարունակականության մէջ: 2. Համակարգին սպասարկող լրատվամիջոցների գերիշխանություն. իրականությունը աղավաղված ներկայացնելով՝ դրանք էապես ազդում և ուղղորդում են հասարակությանը՝ ի նպաստ շարունակականության: 3. Այլընտրանքի խարխլում. սա արտահայտվում է ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի դիրքորոշումների աղավաղման, միասնական թեկնածուի հնարավորության բացառման, մրցակցությունից խուսափելու և քաղաքական վեճը գաղափարական հարթությունից անհատների և շահերի հարթություն տեղափոխելու հետևողական փորձերի միջոցով: 4. Ղարաբաղյան պատերազմի վտանգ. հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններին հաճախ հաջորդել է ներքին անկայունություն և պառակտում, հասարակության մոտ միշտ կա այն մտազուգորդումը, որ ցանկացած տրանսֆորմացիա կարող է հանգեցնել ներքին անկայունության, որից կարող են օգտվել մեր թշնամիները: Փոփոխության ուժեր 1. Դեմոգրաֆիկ ճգնաժամ. սա երևի ամենաազդեցիկ ուժն է: Երկրում մնացողները գիտակցում են, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում հաջորդ տասնամյակում Հայաստանը կհայտնվի շատ ծանր վիճակում: Պաշտոնական վերջին տվյալներով, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը 90 հազարով ավելի է եղել մուտք գործողների թվից: Սա բնականաբար լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանում մնացողների մոտ՝ նրանց մղելով իրականացնելու լրջագույն համակարգային փոփոխություններ: 2. Լայն զանգվածների դժգոհություն/քաղաքացիական հասարակության զարթոնք. այսօր ակնհյատ է, որ ժողովրդի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի: Եթե մինչ այսօր այդ դժգոհությունները որևէ ձևով իրենց արտահայտությունը չէին գտնում հասարակական բողոքի ձևով, այսօր ինչ-որ տեղ, շնորհիվ քաղաքացիական հասարակության զարթոնքի, ինտերնետի և սոցցանցերի, հաջողություն է արձանագրվում՝ թեկուզ ոչ շատ մեծ հարցերում: Սա առնվազն հույս է ներշնչում, որ երկրի համար հրատապ խնդիրների շուրջ ընտրությունների ճանապարհով զանգվածային դրսևորումները առավել կազմակերպված ու առավել ազդեցիկ կարող են լինել: 3. Ընտրությունների միջոցով գոնե մեկ անգամ փոփոխության անհրաժեշտություն/ ժողովրդավարության ամրագրում. չնայած ընտրությունից ընտրություն ժողովրդի մոտ առավել խորանում է թերահավատությունը ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու նկատմամբ, բայց քանի որ միաժամանակ շատ ծանր է քաղաքացիների վիճակը, նախագահական ընտրությունների դեպքում այդ հույսը վերադառնում է, և ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելու ձգտումը ինչ-որ չափով վերականգնվում է: 4. Առաջընթաց հարևան երկրում. բոլորս լավ գիտակցում ենք, որ մեր կենսունակությունը նաև մեր մրցունակությունն է հարևանների հետ: Վրաստանում արձանագրված տնտեսական և քաղաքական առաջընթացը չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա՝ հարևան երկրի հետ համաքայլ լինելու առումով: Որ Հայաստանում նույնպես փոփոխության ուժերը գերիշխող կլինեն կասկած չի հարուցում: Մեծ հարցը այն է թե երբ այն տեղի կունենա: Հաշվի առնելով մեր առաջ ծառացած խնդիրները և դրանց արագ լուծում տալու անհրաժեշտությունը, փոփոխության հրատապությունը մեզ համար դառնում է ճակատագրական»:
Վարդան Օսկանյան. «Որ Հայաստանում նույնպես փոփոխության ուժերը գերիշխող կլինեն կասկած չի հարուցում»
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատմության յուրաքանչյուր տրանսֆորմատիվ իրադարձության նախորդող և հաջորդող ժամանակահատվածում միշտ իրար են բախվում այդ պահին առկա շարունակականության և փոփոխության ուժերը: Տրանսֆորմացիայի հաջողությունը կախված է լինում նրանից, թե այդ ուժերից որն է հաղթում:
Օրինակ, Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած` 18-րդ դարի առաջին կեսի Եվրոպայում շարունակականությանը նպաստում էին թագավորական ինստիտուտները, եկեղեցին, հողատերերը և խաղաղության նկատմամբ մեծ պահանջարկը, իսկ փոփոխության ուժերը՝ բնակչության աճը, ինդուստրիալիզացիան, նացիոնալիզմը, լիբերալիզմը, դեմոկրատիան և սոցիալիզմը դարձան գերակշռող և հանգեցրին հիմնարար ինստիտուցիոնալ փոփոխությունների:
Շարունակականության և փոփոխության ուժերը բախվեցին նաև Խորհրդային Միության փլուզման օրերին և ավարտվեցին փոփոխության ուժերի հաղթանակով:
Հայաստանում նախագահական յուրաքանչյուր ընտրություն, հաշվի առնելով մեր պետականության կարճ ժամանակահատվածը, քաղաքական հեղհեղուկ վիճակը, ինչպես նաև երկրի ոչ բարվոք վիճակը, միշտ դիտարկվել է մեր երկրի համար որպես տրանսֆորմատիվ իրադարձություն: Բնականաբար մեզ մոտ նույնպես փոփոխության և շարունակականության ուժերը կբախվեն իրար:
Այդ ուժերը կարող են բազմապիսի լինել, բայց ես կառանձնացնեի հետևյալը:
Շարունակականության ուժեր
1. Քաղաքական-տնտեսական էլիտայի շահեր. այս երկու տասնամյակների ընթացքում մեր հիմնարար բացթողումների արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական-տնտեսական էլիտա՝ իր թևերով ու արմատներով, որ, որքան էլ պարադոքսալ, դրա միջոցով է հնարավոր փոփոխությունը, բայց ամենաշատը հենց դա է շահագրգռված շարունակականության մէջ:
2. Համակարգին սպասարկող լրատվամիջոցների գերիշխանություն. իրականությունը աղավաղված ներկայացնելով՝ դրանք էապես ազդում և ուղղորդում են հասարակությանը՝ ի նպաստ շարունակականության:
3. Այլընտրանքի խարխլում. սա արտահայտվում է ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի դիրքորոշումների աղավաղման, միասնական թեկնածուի հնարավորության բացառման, մրցակցությունից խուսափելու և քաղաքական վեճը գաղափարական հարթությունից անհատների և շահերի հարթություն տեղափոխելու հետևողական փորձերի միջոցով:
4. Ղարաբաղյան պատերազմի վտանգ. հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններին հաճախ հաջորդել է ներքին անկայունություն և պառակտում, հասարակության մոտ միշտ կա այն մտազուգորդումը, որ ցանկացած տրանսֆորմացիա կարող է հանգեցնել ներքին անկայունության, որից կարող են օգտվել մեր թշնամիները:
Փոփոխության ուժեր
1. Դեմոգրաֆիկ ճգնաժամ. սա երևի ամենաազդեցիկ ուժն է: Երկրում մնացողները գիտակցում են, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում հաջորդ տասնամյակում Հայաստանը կհայտնվի շատ ծանր վիճակում: Պաշտոնական վերջին տվյալներով, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը 90 հազարով ավելի է եղել մուտք գործողների թվից: Սա բնականաբար լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանում մնացողների մոտ՝ նրանց մղելով իրականացնելու լրջագույն համակարգային փոփոխություններ:
2. Լայն զանգվածների դժգոհություն/քաղաքացիական հասարակության զարթոնք. այսօր ակնհյատ է, որ ժողովրդի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի: Եթե մինչ այսօր այդ դժգոհությունները որևէ ձևով իրենց արտահայտությունը չէին գտնում հասարակական բողոքի ձևով, այսօր ինչ-որ տեղ, շնորհիվ քաղաքացիական հասարակության զարթոնքի, ինտերնետի և սոցցանցերի, հաջողություն է արձանագրվում՝ թեկուզ ոչ շատ մեծ հարցերում: Սա առնվազն հույս է ներշնչում, որ երկրի համար հրատապ խնդիրների շուրջ ընտրությունների ճանապարհով զանգվածային դրսևորումները առավել կազմակերպված ու առավել ազդեցիկ կարող են լինել:
3. Ընտրությունների միջոցով գոնե մեկ անգամ փոփոխության անհրաժեշտություն/ ժողովրդավարության ամրագրում. չնայած ընտրությունից ընտրություն ժողովրդի մոտ առավել խորանում է թերահավատությունը ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու նկատմամբ, բայց քանի որ միաժամանակ շատ ծանր է քաղաքացիների վիճակը, նախագահական ընտրությունների դեպքում այդ հույսը վերադառնում է, և ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելու ձգտումը ինչ-որ չափով վերականգնվում է:
4. Առաջընթաց հարևան երկրում. բոլորս լավ գիտակցում ենք, որ մեր կենսունակությունը նաև մեր մրցունակությունն է հարևանների հետ: Վրաստանում արձանագրված տնտեսական և քաղաքական առաջընթացը չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա՝ հարևան երկրի հետ համաքայլ լինելու առումով:
Որ Հայաստանում նույնպես փոփոխության ուժերը գերիշխող կլինեն կասկած չի հարուցում: Մեծ հարցը այն է թե երբ այն տեղի կունենա: Հաշվի առնելով մեր առաջ ծառացած խնդիրները և դրանց արագ լուծում տալու անհրաժեշտությունը, փոփոխության հրատապությունը մեզ համար դառնում է ճակատագրական»: