Լրահոս

29.10.2012 09:38


Վրաստանում հերթով հրաժարական են տալիս

Վրաստանում հերթով հրաժարական են տալիս

Վրաստանում Բիձինա Աիվանիշվիլիի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումից հետո մի շարք պաշտոնյաներ սկսել են հերթով հրաժարական տալ։ Մասնավորապես հրաժարականի դիմում են ներկայացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Գոգա Գրիգալաշվիլին և ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Լոմայան: Նրանք երկուսն էլ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմից են։ Գոգա Գրիգալաշվիլին Սաակաշվիլիի կողմից նույնիսկ երկսենյականոց բնակարան էր նվեր ստացել:

Հնարավոր է, որ պաշտոնանկ արվի նաև երկրի գլխավոր դատախազը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը