Հոկտեմբերի 28-ին` ժամը 08։49-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական փողոցում մոտ 35–40 մ-անոց ծառն ընկել է Սուրբ Հարություն եկեղեցու տանիքին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել ու տեղափոխել են անվտանգ տարածք: Վնասվել են եկեղեցու ցանկապատը` 13 քմ (քարե՝ 3 քմ, երկաթե՝ 10 քմ) և մասամբ՝ տանիքի անկյունաքարերը:
Ծառն ընկել է Ծաղկաձորի եկեղեցու վրա