Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց վճռականությունը
Հոկտեմբերի 27-ին Փարիզում է տեղի ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը:
Իբրև աշխատանքային առաջարկ՝ նրանք ներկայացրել են իրենց գաղափարները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց վճռականությունը
Հոկտեմբերի 27-ին Փարիզում է տեղի ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:
Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: